ՆԱՏՕ-ն դադարեցնում է ուսումնամարզական առաքելությունը Իրաքում իավիճակի սրացումից հետո, որը պայմանավորված է իրանցի գեներալ Ղասեմ Սուեյմանիի սպանությամբ: Այս մասին novinite- ը հաղորդել է շաբաթ օրը՝ հունվարի 4-ին:
ՆԱՏՕ-ի խոսնակ Դիլան Ուայթը հայտնել է, որ Իրաքի անվտանգության ուժերի ուսումնական առաքելությունը, որը գործում է Բաղդադի խնդրանքով, ժամանակավորապես դադարեցվել է Իրանի ռազմական հրամանատար Սոլեյմանիի սպանության պատճառով:
«ՆԱՏՕ-ի առաքելությունը շարունակվում է, բայց վերապատրաստման գործողություններն այժմ դադարեցված են», – ասաց Ուայթը:
Հաղորդվում է նաև, որ Շվեդիայի զինված ուժերը որոշում են կայացրել դադարեցնել Իրաքում իրենց ռազմական հրահանգիչների աշխատանքը ԱՄՆ-ի և Իրանի միջև իրավիճակի սրվելուց հետո: