Independent պարբերականը՝ վկայակոչելով Asher and Lyric-ի հրապարակած վարկանիշային աղյուսակը, գրում է, որ Նիգերիան համարվում է աշխարհի ամենավտանգավոր երկիրը ԼԳԲՏ համայնքի զբոսաշրջիների համար:
Ըստ աղբյուրի, Նիգերիան առաջին տեղում է հայտնվել միասեռ հարաբերությունների քրեականացման պատճառով. այդ օրենքի խախտման համար կարող է սպառնալ 14 տարվա ազատազրկում կամ մահապատիժ: Ավելին, Նիգերիայում արգելվում է նաև պաշտպանել ԼԳԲՏ համայնքի իրավունքները:
Նիգերիային հաջորդում են Քաթարը, Եմենը, Սաուդյան Արաբիան և Տանզանիան, որտեղ միասեռ հարաբերությունները կարող են ավարտվել ձերբակալությամբ:
Ցուցակում տեղ են գտել նաև նույնասեռ զույգերի համար ամենաապահով երկրները: Առաջին տեղում Շվեդիան է: Երկրորդում՝ Կանադան, եռյակը եզրափակում է Նորվեգիան: