Ուկրաինական սփյուռքն ԱՄՆ-ում հանրահավաք է անցկացրել՝ ԱՄՆ ղեկավարությունից պահանջելով դադարեցնել Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիան:
Նրանք հավաքվել էին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է լրագրող Միրոսլավ Գոնգաձեն: «Ցուցարարներն իրենց հետ բերել էին ուկրաինական դրոշներ և ցուցապաստառներ՝ Պուտինին կանգնեցնելու կոչով»,- ասվում է հաղորդագրությունում:
Գոնգաձեն նաև նշել է, որ ԱՄՆ տարբեր նահանգներից ժամանած ուկրաինացիները բողոքը կշարունակեն մայիսի 3-ին:










































