Վորկուտայում տեղի բնակիչը, հարբած վիճակում, փորձել է պատուհանի օդանցքից դուրս գալ. խրվել-մնացել է դրա մեջ և մահացու սառել: Այս մասին հայտնում է «КомиОнлайн» հրատարակությունը:
Ըստ նրա, դեկտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որում ասվում է, որ տղամարդը խրված է Դմիտրովա փողոցում գտնվող պանելային տան առաջին հարկի բնակարանի պատուհանի մեջ: Ոստիկանները նրան ծանր վիճակում հանել են պատուհանից և վերադարձել բնակարան: Ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Կոմի քննչական կոմիտեի Վորկուտայի բաժնում հաղորդում են, որ մահվան նախնական պատճառը օրգանիզմի ընդհանուր ցրտահարումն է: Քննիչները կազմակերպել են ստուգում:









































