Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Վարչապետը թեև շարունակում է մնալ  նախորդ բանակցողների թողած բավականին ծանր ժառանգության պատանդը, որոշ նախադրյալներ է ստեղծել ճահճից դուրս գալու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

 -Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում անցած 2019 թվականը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում։ ՀՀ վարչապետ Փաշինյանը հնչեցրեց մի քանի հայտարարություններ, որոնք շատերի բնութագրմամբ իրարամերժ էին՝«Արցախը Հայաստան է և վերջ», և շարունակական պնդումները Ստեփնակերտը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին։ Արդյոք հնարավոր եղավ այսպիսով ամրապնդել մեր դիրքերը բանակցային գործընթացում թե՞ հակառակը՝ նման մոտեցումները բանակցություններն էլ ավելի խորը փակուղի տարան։

-Անգամ չանդրադառնալով արված հայտարարությունների բովանդակությանը կարող եմ ասել, որ արդյունավետ քաղաքականություն վարելու համար հայտարարություններն ամենևին էլ բավարար միջոց չեն: Ինձ համար կարևոր է տեսնել, որ հրապարակավ ասված խոսքն առարկայական փոփոխությունների հիմնավոր, հաստատուն ցուցիչը լինի: Լավ է, երբ խոսքով ասվածը նախապես արված լինի, իսկ եթե ոչ, ապա գոնե տեսանելի լինի, թե այն ինչպես է միս ու արյուն դառնում, ինչպես է դրան զուգընթաց ու համահունչ դառնում իրականություն: Ամեն դեպքում որոշ կարևոր արձանագրումներ արվել են և կարող են վերածվել գործուն քայլերի, եթե ՀՀ քաղաքական ղեկավարությունը դրանց հետ կապված լուրջ մասնագիտական ներուժ ներգրավի համապատասխան քայլերը մշակելու գործում:

Վարչապետի առաջ քաշած բանաձևը՝ հակամարտությունը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար այդպես էլ դրական արձագանք չստացավ Բաքվից։ Ի՞նչ է սա ենթադրում՝ եթե հաշվի առնենք, որ հերթական այսպիսի պնումից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց կարգավորման իր մոտեցումը, որն անըդնունելի է հայկական կողմի համար։

-Առանց բանակցային օրակարգի էական թարմացման հնարավոր չի լինելու փոխել պաշտոնական Բաքվի բանակցային մոտեցումներն ու փիլիսոփայությունը՝ ադրբեջանական կողմի համար Արցախը քաղաքական սուբյեկտայնությունից զուրկ, Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, որից, հանուն խաղաղության հաստատման, պահանջվում է դուրս բերել հայկական զինուժը: Այս տրամաբանության մեջ “Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ” եզրույթը կիրառելի չէ: Երբ Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման մի այնպիսի տարբերակ կդնի շրջանառության մեջ, որը քաղաքական և իրավական առումով կապահովի մեր շահերն Արցախի Հանրապետության ներկայիս տարածքային ամբողջականության շրջանակներում, այն ժամանակ նաև նոր իրավիճակ կձևավորվի բանակցային սեղանի շուրջ:

-Ամփոփելով տարին ի՞նչ եք կարծում, Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը ղարաբաղյան հարցում տարբերվու՞մ է նախկիններից։ Սա ՞ է արդյոք պատճառը, որ Փաշինյանն իր քաղաքական հակառակորդներից թիրախավորվում է հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։

-Վարչապետ Փաշինյանը թեև շարունակում է մնալ մեր նախորդ բանակցողների թողած բավականին ծանր ժառանգության պատանդը, ինչն իր տարաբնույթ դրսևորումներն է ունենում ՀՀ վարչապետի ու ԱԳ նախարարի ելույթներում, սակայն, այդուհանդերձ, նաև որոշ նախադրյալներ է ստեղծել բանակցային ներկայիս ճահճից դուրս գալու համար: Այդ նախադրյալները կվերածվեն կոնկրետ արդյունքի, թե ոչ, դեռ դժվար է կանխատեսել:

Ինչքանո՞վ են կարևոր Արցախում սպասվող ընտրությունները։ Ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր արդեն այդ ընտրությունների անցկացումից հետո։

– Այդ ընտրությունները շատ եմ կարևորում: Հույս ունեմ, որ դրանց շնորհիվ այնտեղ կձևավորվի այնպիսի նոր իշխանություն, որն իսկապես ունակ կլինի ապահովելու Արցախի արդյունավետ և լիարժեք մասնակցությունը հակամարտության կարգավորման հետ կապված տարաբնույթ գործընթացներին, այդ թվում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու տակ անցկացվելիք ապագա եռակողմ բանակցություններին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում