Հեղափոխությունից թե՛ առաջ և թե՛ հետո բազմիցս անդրադարձ է եղել համաչափ ռեգիոնալ զարգացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Այս ուղղությամբ ձեր և մարզպետարանի կողմից ռազմավարություններ, մարտավարություններ մշակվե՞լ են։ Եթե այո, ապա ի՞նչ է արվում Արմավիրի մարզի համաչափ ռեգիոնալ զարգացման ուղղությամբ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պատասխանեց․ «Եթե շրջաններով ներկայացնեմ, ապա մարզն ունի երեք շրջաններ՝ Արմավիրի, Էջմիածնի և Բաղրամյանի։ Ինչպես նաև մարզն ունի սահմանամերձ համայնքներ։ Պետական միջոցներով արվող բոլոր այն ծրագրերը, որոնք համարվում են պետական աջակցությամբ կամ պետբյուջեի հաշվին, մենք փորձում ենք դրանք խոր ուսումնասիրել և հասկանալ, թե որ համայնքների համար են խնդիրները գերակա, և ուղղորդել այդ համայնքները։ Եթե խոսքը վերաբերում է համաֆինանսավորման ծրագրին, ապա նույն բանն անում ենք նաև համաֆինանսավորման ժամանակ։ Համայնքների զարգացումը մեր մտքում ունենալով, մենք փորձում ենք մարդկանց ուղղորդել ճիշտ ներդրումներ անել տարբեր շրջաններում, և այս տարի, կարծում եմ՝ լավ տարի էր Արմավիրի մարզի համար։ Նախ գյուղատնտեսական առումով բավականին բարենպաստ էր, իսկ ծրագրերի առումով մենք այս տարի կարողացանք իրականացնել ծրագրեր գրեթե բոլոր ոլորտներում։ Ծրագրերի քանակական առումով նշեմ, որ մի շարք ոլորտներում տասնապատիկ ավելի էին։ Իսկ ամբողջ մարզում արվել են 200-ից ավելի պետական աջակցությամբ ծրագրեր, որոնք ուղիղ ներդրում են մարզի համաչափ զարգացմանը։ Ֆինանսական առումով ներդրումների ծավալը հասնում է մինչև 12 մլրդ դրամ»։
Արտաքին ներդրումներ նույնպե՞ս կան, և եթե այո, ապա ավելի շատ ո՞ր ոլորտներում են հետաքրքրված ներդրողները․ «Առաջին լրատվական»-ի հարցին Համբարձում Մաթևոսյանը պատասխանեց․ «Քանի որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, մենք կարևորում ենք այն ներդրումները, որոնք ուղղված են գյուղատնտեսության զարգացմանը կամ ընդլայնմանը։ Նկատի ունենալով կառավարության այն տեսլականը, որ գյուղատնտեսությունը նույնպես պետք է լինի արդյունաբերական։ Այս առումով մարզում ներդրումների ծավալները հասել են մի քանի հազար հեկտարի։ Սա աննախադեպ ցուցանիշ է Արմավիրի մարզի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































