Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է մի շարք ֆուտբոլիստների այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն տալ:
Forzafutbol.com-ի տեղեկացմամբ՝ «Բարսելոնա»-ի «սև ցուցակում» են հայտնվել Ջոնաթան դոս Սանթոսը, Իբրահիմ Աֆելայը, Իսաակ Կուենկան, Քրիստիան Տելյոն, Ալեքսանդր Սոնգը, Խավիեր Մասկերանոն և Ալեքսիս Սանչեսը:
Այս ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ակումբը մտադիր է մոտ 100 մլն եվրո ստանալ:
«Բարսելոնա»-ն մտադիր է հրավիրել 2-ական դարպասապաի ու պաշտպանի, 1-ական կիսապաշտպանի ու հարձակվողի:










































