Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը մարվել է, իսկ «Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհը՝ մեկուսացվել

Դեկտեմբերի 25-ին ժամը 07:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Պատ քար» կոչվող հանդամաս է մեկնել 79 փրկարար ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 18:02-ին: Դեկտեմբերի 25-ի դրությամբ այրվել են մոտ 8000 քմ փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:

Ժամը 18:04-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 65 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից, Գանձաքար գյուղի 15 բնակիչ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին` ժամը 15:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է ավտոճանապարհից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Բլդղանուտ» հանդամասի ձորում, մոտեցման ուղիներ չկան. անտառտնտեսության աշխատակիցները տեղում աշխատում են:

Ժամը 17:28-ին թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող «Համզա» կոչվող հանդամասում նկատվում է այլ հրդեհի օջախ: Փրկարարները ոտքով մոտեցել են «Համզա» հանդամասում բռնկված հրդեհի վայր: Պարզվել է, որ այրվում են խոտածածկ տարածք և մացառուտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և 1000 քմ մացառուտ:

Դեկտեմբերի 23-ին` ժամը 09:23-ին, «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Նշված տարածքներում մի քանի տեղամասով իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել` 17:02-ին: Այրվել են մոտ 2 հա անտառամիջյան չոր տերևներ, մացառուտ, փայտի թափուկներ և 5 կաղնենի: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են Գանձաքար գյուղի 10 բնակիչ: Ժամը 18:04-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

Դեկտեմբերի 24-ին` ժամը 08:04-ին, «Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:55-ին: Մոտ 3 հա տարածքում այրվել են փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:

Վերոնշյալ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս «Պատ քար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

«Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին: Տվյալ հանդամասում այրվել են մոտ 5000 քմ փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ: Ժամը 18:45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 135 փրկարար, Գանձաքար գյուղի 4 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում