Երեկ «Յուվենտուս»-ն իր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ:
Թուրինյան ակումբն իր մարզաբազայում 12 գնդակ ուղարկեց իտալական ավելի ցածր դիվիզիոնում հանդես եկող «Վալ դի Սուսա»-ի դարպաս՝ սեփականն ընդունելով ընդամենը 1-ը: Ալեսսանդրո Մանտրին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Սիմոնե Պեպեն ու Լուկա Տոնին դուբլ ձևակերպեցին, մեկական գոլի հեղինակ դարձան Կվալյարելան, Սորենսենը, Սալվատորեն, Մարկիզիոն և Մելոն:










































