«Բավարիա»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ գոհ է իր սաներից:
«Ես գոհ եմ իմ սաներից: Խաղն, իսկապես, շատ բարդ ընթացք ունեցավ: Մենք վատ չէինք խաղում, բայց հանդիպման սկզբնամասում հաճախ էինք կորցնում գնդակը և ստիպված լինում պաշտպանվել: Կոենտրաոն ստանում էր Իսկոյի աջակցությունը, Կարվախալն օգնում էր Դի Մարիային: Տղաները թիմային խաղ ցուցադրեցին:
Առանց Գարեթ Բեյլի և իր հնարավորությունների 50%-ով պատրաստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ դա անելն այնքան էլ հեշտ չէր: Քրիշտիանուն դեռ ցավեր է զգում: Նա հսկայական կամք դրսևորեց: Ընդհանուր առամամբ, գոհ եմ: Թիմը հիանալի խաղ ցուցադրեց:
Պատասխան հանդիպմանն անչափ բարդ կլինի մեզ համար: Մենք փոքրիկ առավելություն ունենք, սակայն պետք է խաղանք հաղթելու անհավանական մեծ ցանկությամբ: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի Մյունխենում»,- ասել է Անչելոտին:






































