ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը «տխուր իրադարձություն» է անվանել երկրի համար: Բայդենի ելույթի տեսագրությունը տեղադրված է Reuters-ի Twitter-ի էջում:
Բայդենի խոսքերով, երկրի նախագահի իմպիչմենթը ուրախության առիթ չէ:
«Ինձ սխալ մի հասկացեք, ես անարդար չեմ համարում, որ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթ կիրառվեց… Բայց ես անարդյունավետ եմ համարում գաղափարը, որ դա կարող է հաղթանակ համարվել»,- նշել է Բայդենը: