Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի հարավում: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է Mash Telegram-ալիքը:
Կադրերում երևում է, որ ԺԿ «Ռիվեր պարկ» շրջանը շրջափակված է ոստիկանության աշխատակիցներով: Ականատեսը պատմել է, թե մեկ ժամ առաջ ինչպես են անհայտ անձինք կրակ բացել սև Mercedes-ից, ենթադրաբար, ինքնաձիգից: Դրանից հետո նրանք լքել են դեպքի վայրը: Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: