ԵՄ-ում ռուսական գազի արտահանման արգելքը ծանր խնդիրներ կառաջացնի Եվրոպայի տնտեսության և արդյունաբերության համար: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով Fitch Ratings վարկանիշային գործակալությանը:
Գործակալությունը հստակեցնում է որ նման որոշման դեպքում տարածաշրջանը կտառապի գազի դեֆիցիտից և այդ վառելանյութի բարձր գների պատճառով: Գազի գնաճն էլ իր հերթին կբարձրացնի էլեկտրաէներգիայի, քարածխի և նավթի գները:
Ռուսական գազի արտահանման երկարատև արգելքը քիչ հավանական է:











































