Լոնդոնի «Չելսի»-ի 21-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Daily Mail-ը հայտնում է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղից անմիջապես հետո դարպասապահի և լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները հանդիպել են միայն մեկ նպատակով` երիտասարդ բելգիացու հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցը քննարկելու համար:
Պայմանագրի պայմանների մասին տեղեկություններ չեն հրապարկվում, բայց շրջանառվող լուրերի համաձայն` այն մինչև 2018 թվականը ժամկետ կունենա: Կուրտուայի շաբաթական աշխատավարձը շուրջ 30 հազար ֆունտ կկազմի:
Հիշեցնենք` Կուրտուան վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկո»-ում, որի կազմում շուրջ 100 հանդիպում է անցկացրել:







































