Netflix ընկերությունը զայրացրել է հանդիսատեսին համասեռական Հիսուս Քրիստոսի մասին սուրբծննդյան ֆիլմով: Change.org-ում միջնորդագիր է հայտնվել՝ «Քրիստոսի առաջին գայթակղությունը» կատակերգությունը ֆիլմադարանից հանելու պահանջով:
Դրանում ասվում է, որ նախագծի ստեղծողները լրջորեն վիրավորել են բոլոր քրիստոնյաներին և պարտավոր են հրապարակայնորեն հերքել տեղեկությունը, որ Հիսուսը համասեռական է: Միջնորդագիրը ստորագրել են ավելի քան 1.8 միլիոն օգտատեր:
Snopes պորտալը, որը զբաղվում է առցանց հոդվածներից փաստերի ստուգմամբ, հաղորդել է, որ 46 րոպեանոց երգիծական ֆիլմն, իրոք, Հիսուսին որպես գեյ է ներկայացնում: Նշվում է, որ, այսպես կոչված, ֆիլմում երևում է նաև Մարիամ Աստվածածինը, որը պարզվում է մարիխուանայի սիրահար է:
2018-ի մարտին Vice պարբերականը կազմել է Հիսուսի մասին լավագույն ֆիլմերի վարկանիշը: Ցուցակը ներառում է ոչ միայն ֆիլմերը, որոնցում հայտնվում է Քրիստոսի կերպարը, այլ նաև այնպիսի կինոնկարներ, որտեղ այս կամ այն աստիճանի բացահայտվում է հոգևոր առաջնորդության կամ ընտրյալ լինելու թեման: Առաջինը «Մատրիցա»-ն է: Հեղինակների կարծիքով, ֆիլմի գլխավոր հերոսը՝ Նեոն, Հիսուսն է, քանի որ նա հանդես է գալիս որպես մարդկության անմահ փրկիչ:







































