Ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիան կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն: Արդեն գաղտնիք չէ, որ Խերարդո Մարտինոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Կապտանռնագույններ»-ը հարմար թեկնածու են փնտրում թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար: Ընդ որում, կատալոնական ակումբի երկրպագուների շրջանում զանազան հարցումներ են անցկացվում այդ թեմայի շուրջ:
51-ամյա Ռուդի Գարսիան, ով ներկայումս մարզում է իտալական «Ռոմա»-ն, կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն: Կատալոնացիներն արդեն բանակցություններ են սկսել մասնագետի գործակալի հետ: Այդ մասին հայտնում է Marca-ն:










































