Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան մտադիր են համաձայնագիր ստորագրել զենիթահրթիռային համակարգերի տարրերի համատեղ արատդրության վերաբերյալ: Դեկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
«Եզրափակիչ մանրամասների համաձայնեցումից հետո մենք կստորագրենք Թուրքիայում (համակարգերի) համատեղ արտադրությանը կամ էլ որոշակի տարրերի համատեղ արտադրությանը վերաբերող համաձայնագիր»,- ասել է Դեմիրը:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը նաև կնախատեսի «տեխնոլոգիաների հանձնում»: Նաև Անկարայում հայտնել են, որ Թուրքիան և Ռուսաստանը մոտ են լրացուցիչ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համաձայնագրի կնքմանը։










































