Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ Դևիդ Մոյեսի` աշխատանքից հեռացումն անակնկալ է եղել իր համար:
Հիշեցնենք`շոտլանդացի մասնագետն այսօր հեռացվել է աշխատանքից, չնայած «կարմիր սատանաներ»-ի հետ 5-ամյա գործող պայմանագրի առկայությանը: Մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի Ռայան Գիգզը:
«Ցավում եմ Մոյեսի համար: Փոքր-ինչ զարմացած եմ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մարզիչներին աշխատանքից ազատելու սովորություն չունի»,- ասել է Անչելոտին:












































