Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կկարողանա խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բավարիա»-ի հետ վաղը կայանալիք խաղում:
Ուելսցի ֆուտբոլիստը վարակվել էր հարբուխով, ինչի պատճառով չէր կարողացել երեկ կայացած մարզմանն ամբողջական ծրագրով մարզվել:
Այսօր Բեյլը շարք է վերադարձել ու մարզվել առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ ընդհանուր խմբի հետ են մարզվել նաև Քրիշտիանու Ռոնալդուն, Սերխիո Ռամոսն ու Մարսելոն, ովքեր վնասվածքներ ունեին:








































