Հնդկաստանում վայրի ընձառյուծը հարձակվել է Բալլարպուրա քաղաքի բնակչի վրա ու կծել նրա ազդրը, հայտնում է Sky News-ը:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի բնակելի թաղամասում: Այն տեսագրվել է տեսախցիկներով, և տեսանյութում երևում է, որ վախեցած են ոչ միայն մարդիկ, այլև անձամբ կատուն, որը խուճապի նոպա է ունեցել:
Ընձառյուծի հարձակման հետևանքով տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել, նրանից բացի՝ տուծածներ չկան:
Հարձակումից հետո կենդանին թաքնվել է: Հայտնի է, որ իրավապահներին հաջողվել է նրան որսալ: Ենթադրվում է, որ կենդանուն բաց կթողնեն վայրի բնություն:










































