«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Գերի Նևիլը մեկնաբանել է շոտլանդացի մասնագետը Դևիդ Մոյեսի պաշտոնանկության լուրը:
«Ինձ դուր չի եկել այն, ինչ տեղի է ունեցել վերջին 15-16 ժամերին: Ակումբը չպետք է նման բան թույլ տար, բայց ժամանակակից աշխարհն այդպիսին է:
Ես ավանդապաշտ եմ և, իմ կարծիքով, իրավիճակին կարելի էր ավելի քաղաքակիրթ լուծում տալ: Որպես պրոֆեսիոնալ կարծում եմ, որ մարզչին պետք է ժամանակ տալ գործը հասցնել ավարտին:
Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է մարզիչ հրավիրել 6 տարով ու հեռացնել 10 ամիս անց»,- Նևիլի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:






































