Աշխատանքից հեռացվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը 4.5 մլն ֆունտ հրաժարագին կստանա:
«Կարմիր սատանաներ»-ի հետ ստորագրած պայմանագրի համաձայն` հրաժարագինը հավասար է մասնագետի տարեկան աշխատավարձին, իսկ այն շուրջ 4.5 մլն ֆունտ է կազմում:
Հիշեցնենք, որ այսօր պաշտոնապես հայտարարվել է Մոյեսի պաշտոնանկության մասին:








































