Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտնում է hereisthecity.com-ը:
Անգլիական գրանդը 40 մլն եվրո է առաջարկում գերմանացի տաղանդի տրանսֆերի դիմաց:
Սակայն տրանսֆերային գործարքի իրականացումը քիչ հավանական է, քանի որ ֆուտբոլիստն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում Մյունխենում և առիթ չունի հեռանալու թիմից: «Բավարիա»-ի մարզչական շտաբը վստահում է Գյոտցեին, ով Պեպ Գվարդիոլայի խաղային սխեմաներում առանցքային դերակատարություն ունի:












































