«Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի խաղում գրավեց «Ռոստով»-ի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին, հույս է հայտնել, որ հաջողությունից հետո իր թիմն ավելի հեշտ կազատվի հոգեբանական ճնշումից:
«Լավ է, որ կարողացանք արագ գոլ խփել: Այն շատ օգնեց մեզ: «Ռոստով»-ը բարդ մրցակից է, որի դեմ դժվար է խաղալ: Չնայած, այդ թիմը ոչ մի նորություն չցուցադրեց. ամեն ինչ գիտեինք նրա խաղի մասին: Հուսով եմ` հաղթանակը վստահություն կներշնչի մեզ և կօգնի ազատվել հոգեբանական ճնշումից:
Բնականաբար անհանգստացա, երբ «Ռոստով»-ը գրավեց մեր դարպասը: Իհարկե, դա տհաճ է, անգամ վախի զգացում է առաջանում»»,-«Советский спорт»-ը մեջբերում է Սարկիսովի խոսքերը:






































