Դամասկոսում անհայտ անձինք նռնականետային հարձակման են ենթարկել կառավարական շենքերի համալիրը: Զոհվել է 5 մարդ՝ հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Հավանաբար դա եղել է արձագանք՝ ուղղված նախագահական ընտրությունների անցկացման ամսաթվի հայտարարմանը: Խորհրդարանն ընտրությունները նշանակել է հունիսի 3-ին:
Դեռևս հայտնի չէ՝ Բաշար Ասադը կառաջադրվի՞, թե՞ ոչ: Նախկին ընտրություններում նա փաստացի մրցակիցներ չի ունեցել: Դա ըստ էության հանրաքվե է եղել վստահության մասին:
Նոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ են ստացվում նաև Հոմսից ու Հալեպից: Հաղորդում են զոհերի ու վիրավորների մասին:











































