«Ժողովուրդ» թերթը գրում է. «ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել էր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետ Վանիկ Թանգամյանին։
«Ժողովուրդ»-ը գնդապետից փորձեց պարզել՝ արդյոք կենսաթոշակի անցնելն է եղել պատճառը, թե այլ տարաձայնություններ են եղել։ «Իմ և իմ նախարարի միջև տարաձայնությունը բացառված է։Ապրիլի 10-ին լրացավ իմ 60 տարեկանը և, ըստ օրենքի, պետք է աշխատեմ մինչև 60 տարեկան։ Դե հիմա էլ կհանգստանամ, մինչև տեսնեմ՝ ինչ եմ անելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:








































