Պետումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ընդհանուր արմատներ ունի Նապոլեոնի և Էյնշտեյնի հետ` այլ քաղաքական և պետական գործիչներին ևս իրենց արմատների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու կոչ անելով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Այս մասին նա հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած Պետական խորհրդի նիստի ժամանակ:
«Վլադմիրի Վլադիմիրովիչ, ես պարզել եմ, որ ընդհանուր արմատներ ունեմ Ալբերտ Էյնշտեյնի և Նապոլեոնի հետ»,-ասել է Ժիրինովսկին` վկայակոչելով ԱՄՆ-ի լաբորատորիաներից մեկում ԴՆԹ-ի անալիզի արդյունքները:
Նա խորհրդի անդամներին ևս խորհուրդ է տվել ուսումնասիրել իրենց արմատները:
«Շնորհակալություն, որ Նապոլեոնի նման չավարտեցիք»,-ասել է Պուտինը, երբ Ժիրինովսկին ավարտել է իր ելույթը:









































