Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Արդյոք սա ուղիղ քարոզ չէ՞. երեխաները դպրոցից տուն գնալիս կարող են հանդիպել մինի Ստամբուլի»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ փակ հաստատություններում ծխելն արգելելու դեպքում այդ սարքերը՝ իրենց խողովակներով, կարող են հայտնվել փողոցում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































