Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել թիմի հաղթանակը` Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում կայացած «Ատլետիկ»-ի դեմ խաղում:
«Ես շատ պահանջկոտ եմ իմ նկատմամբ: Գլխավորել եմ մի թիմ, որը, սովորաբար, հաղթում էր, բայց հանկարծ դադարեց անել դա: Կարծում եմ` այդ առումով պատասխանատվությունն ընկած է իմ ուսերին:
Ես շատ ուրախ եմ, որ Մեսսին գոլ խփեց և պատասխանեց իր քննադատներին: Կարևոր է, որ նա անում է դա ոչ թե խոսքով, այլ իր խաղով: 100 խաղերից Լեոն հիանալի է անցկացնում 99»,- ասել է Մարտինոն:



































