Վրաստանի Չխորոծղու քաղաքում ոստիկան է ձերբակալվել՝ 34-ամյա տղամարդու բռնաբարության կասկածանքով:
«Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով, ձերբակալվածի անունը Աիրի Դարսալիա է: Տուժողը պնդում է, որ ոստիկանն իրեն տարել է գյուղի ծայրամաս և զենքի սպառնալիքով բռնաբարել:
Ի դեպ, Չխորոծղու բնակիչը ծանոթ է եղել ոստիկանին՝ ընտանեկան բռնության գործի հետաքննության շրջանակներում: