Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Մտահոգիչը Արցախի հարցում

Արցախյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը, որ նախօրեին ներկայացրել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը, իսկ հետո ԵԱՀԿ նախարարական համաժողովում ունեցած ելույթով բարձրաձայնել այդ երկրի արտգործնախարար Մամեդյարովը, Հայաստանի մի շարք քաղաքական և փորձագիտական շրջանակներ ներկայացրել են իբրև Հայաստանին տրված վերջնագիր, իբրև բանակցությունից Բաքվի հրաժարման վկայություն: Այդ ամենն էլ հանրությանը մատուցվում է համատեքստում, թե Բաքվի կարծր դիրքորոշումը Երևանի դիվանագիտական սխալների, վրիպումների և այլնի հետևանք է: Իսկ ի՞նչ է ասել Ադրբեջանը: Ադրբեջանը ասել է այն, ինչ գործնականում անում է առնվազն Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդումից հետո: Մասնավորապես, Ադրբեջանը տարածքներ է պահանջում, փախստականների վերադարձ այդ տարածքներ, «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» և այդօրինակ այլ ասպեկտներ: Մի բան, որը, կրկնենք, Բաքուն անում է սկսած առնվազն Իլհամ Ալիևի նախագահությունից: Ադրբեջանը գործնականում երբեք չի խոսել մեկ աստիճան պակասի մասին: Ավելին, ամենավերջին, այսպես ասած, կարգավորման փաստաթղթերում, ինչպես, օրինակ, Կազանյան պլան կոչվածը, ամրագրված են եղել հենց Բաքվի այդ մոտեցումները: Այն էլ ոչ թե անանուն աղբյուրների փոխանցմամբ, այլ հենց այդ պլանը ստորագրելու պատրաստակամություն հայտնած Սերժ Սարգսյանի խոստովանությամբ:

Եվ ուրեմն ինչի՞ մասին է աղմուկը: Հաստատ ոչ Արցախի, ոչ Հայաստանի անվտանգության կամ շահերի: Աղմուկը, ինչպես միշտ, նոր իշխանության հետ հնի, այսպես ասած, հաշիվ մաքրելու մասին է, որի առիթների առաջ նախկին իշխող համակարգը չի կանգնում որևէ թեմայի պարագայում: Իհարկե, նոր ու հին իշխանության միջև քաղաքական պայքարի և հարաբերությունների հարցը անխուսափելի է դարձնում նաև այնպիսի թեմաների շրջանառումը, ինչպիսին, օրինակ, հայկական պետականության համար կարևորագույն հարցը՝ Արցախը: Մյուս կողմից, իհարկե կարևոր է, որպեսզի Հայաստանի հասարակական-քաղաքական հարաբերությունների օրակարգում գերակշռեն հենց այդօրինակ հարցերը: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ տրամաբանությամբ, ինչ շեշտադրումներով և մոտիվներով: Այստեղ է, որ մենք ականատես ենք շարունակվող մանիպուլյացիաների գերակշռմանը, արդեն ավելի քան քառորդ դար: Ի վիճակի է Հայաստանի հանրությունը դուրս գալ դրանից:

Ակնառու է, որ քաղաքական միավորները դա թույլ չեն տալու, որովհետև նրանք այլևս ի վիճակի չեն Արցախի հարցում, և ընդհանրապես պետականության համար առանցքային հարցերում մտածել այլ կերպ: Ինչի է ընդունակ այդ հարցում հանրությունը: Սա լրջագույն հարց է, որի պատասխանն էական նշանակություն ունի Հայաստանի ապագա քաղաքական համակարգի ձևավորման համար: Մի կողմից այն իմաստով, որ այդ համակարգի կենսունակության համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչի կամ ում հետ գործ ունենք Ադրբեջանի պարագայում՝ ոչ իբրև պետություն, այլ իբրև աշխարհաքաղաքական օբյեկտ, որն առաջիկա տասնամյակներում գտնվելու է ուժային կենտրոնների տրանսֆորմացիոն պլանների, այսպես ասած, թոփ տասնյակում, և մյուս կողմից այն իմաստով, որ արցախյան հարցը հայկական պետականության և անվտանգության ապագայի անբեկանելի և անփոխարինելի հենարանն է: Իսկ դա պարզ տրամաբանությամբ նշանակում է, որ հայաստանյան քաղաքական դաշտը չի կարող չհենվել հայկական պետականության ու անվտանգության առանցքի վրա, և միաժամանակ էլ չի կարող այդ առանցքի վրա հենվել մանիպուլյատիվ մտածողության գերակշռումով:

Այդպիսով, հետհեղափոխական Հայաստանում քաղաքական արդիականացման բաժանարար գիծը ներկայումս անցնում է արցախյան հարցով և դրանում դիրքորոշումների ու մտածողության որակով ու բովանդակությամբ: Այստեղ առայժմ մխիթարական քիչ բան կա: Եվ մտահոգիչը դա է, ոչ թե Ադրբեջանի հանրահայտ դիրքորոշումների շուրջ մոգոնումները: Որովհետև հայկական կողմի խնդիրը շատ պարզ է վաղուց՝ պահել հաղթանակի արդյունքը, որպես անվտանգության նվազագույն սահման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում