Վիեննայում այսօր ցուցադրվել են ուկրաինական հեղափոխության արտացոլանքները, որոնք իրենց ստեղծագործություններում արձանագրել են վարպետներն ու երիտասարդ նկարիչները:
Այս ցուցահանդեսը, որը Ավստրիայում կշարունակվի մինչև մայիսի 23-ը, այցելուների կողմից արդեն «սենսացիոն և վերջին 20 տարիներին լավագույնն» է անվանվել, գրում է ZN.UA-ը:
Պրոյեկտը նվիրված է այն բոլոր պրոցեսներին, որոնք տեղի են ունեցել Ուկրաինայում 2013թ. նոյեմբեր ամսից սկսած: Ուկրաինական հեղափոխությունը արտացոլվել է Բորիս Միխայլովի, Վասիլի Ցագոլովի, Վիկտոր Սիդորենկոյի, Քսենյա Գնիլիցկայայի և այլ նկարիչների գործերում: Սրանք արվեստի յուրահատուկ գործեր են, լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև օբյեկտներ, որոնք Մայդանում օգտագործվել են ցուցարարներին պաշտպանելու համար:
Պրոյեկտի ղեկավարներից մեկը նշել է, որ սա ոչ թե փաստագրական, իլյուստրատիվ, այլ գեղարվեստական ծրագիր է:









































