ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն մեկնաբանել է տեսանյութը, որում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն ծաղրում են իրեն՝ չափազանց երկարատև ասուլիսի համար, գրում է Тhe Guardian-ը:
Թրամփը Թրյուդոյին անվանել է «երկերեսանի», չեղարկել նրա հետ համատեղ մամուլի ասուլիսը և նախատեսվածից ավելի շուտ հեռացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից:
Թրամփը նաև նշել է, որ Թրյուդոյի մեկնաբանությունները կապված են այն բանի հետ, որ ԱՄՆ պահանջում է ՆԱՏՕ-ի երկրներից կազմակերպությանը տրամադրվող գումարները հասցնել իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսի, ինչը Կանադան ի վիճակի է անել։