Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը փետրվարի 11-ին հրաժարական է տվել, հայտարարել է, որ անմեղ է և կապ չունի կոռուպցիայի ու եգիպտացիների զանգվածային սպանությունների հետ:
Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «այդ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում»: «Ես երբեք չեմ մասնակցել Եգիպտոսի քաղաքացիների սպանություններին և երբեք ինձ չեմ վերագրել պետական միջոցներ և ոչ մի բան չեմ գնել օրենքի խախտմամբ»,- Մուբարաքի խոսքերն է մեջբերում France 24-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Քննության տված ցուցմունքներում Մուբարաքը շեշտել է, որ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ, որոնք սկսվել էին հունվարի 25-ին, ինքը հատուկ հրամայել է հնարավորը անել՝ զերծ մնալու համար բռնություններից և բողոքի ակցիաները ցրելիս զենք չկրել: Նա ասել է, որ իր օգնականներն իրեն սխալ տեղեկություններ են հաղորդել երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Հայտնի է, որ այս տարվա օգոստոսի 3-ին կսկսվի Մուբարաքի դեմ դատը. նա մեղադրվում է 864 հոգու սպանության մեջ: