Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Քոչարյանի պաշտպանները ընկել են դրախտ. նրանք երբեք չեն ուզի, որ գործը մտնի դատական փուլ

Մարտի 1-ի գործով դատական նիստն ընդմիջվել է մինչև 2020 թվականի հունվարի 9-ը՝ հաշվի առնելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում։

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի խոսքերով՝ որպեսզի որևէ մեկը քրեական պատասխանատվության ենթարկվի 2008 թվականի իրադարձությունների համար, անհրաժեշտ է, որ նրան վերագրվող արարքի նկարագրությունը համապատասխանի ինչպես այն ժամանակվա Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածին, այնպես էլ ներկայիս Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին։

Ինչի՞ մասին է խոսքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին ՀԱԿ Իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Խոսքը, հավանաբար, 2009 թվականին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է, որի հիմքով, ըստ էության, 300-րդ հոդվածով մեղադրվող մեր 7 ընկերների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Տարօրինակն այն էր, որ երեկ, ըստ էության, Ալումյանը խոսում էր ի վնաս իր պաշտպանյալի։ Երբ 2009 թվականին բարձրացվեց այդ հոդվածի անորոշության հետ կապված խնդիրը, մեր պահանջն էր, որ այն դարձվի որոշակի՝ կոնկրետացվեն այդ հանցակազմերը։ Ես խորհուրդ կտային Հայկ Ալումյանին, որպեսզի նա ԱԺ կայքում որոնի ու գտնի օրենքի փոփոխության ժամանակ Դավիթ Հարությունյանի հիմնավորումները, և կտեսնի, որ այդ փոփոխությունների արդյունքում մենք այսօր ունենք մի քանի հանցակազմերի բաժանված նախկին 300-րդ հոդված, որտեղ շատ կոնկրետ նշված են հանցակազմերը։ Մենք բազմիցս ենք խոսել 300.1 հոդվածի մասին, և այսօր այդ խնդիրն իրականում գոյություն չունի»։

Իսկ Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էլ ասաց․ «Ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել։ Տեսեք՝ պաշտպաններն անընդհատ միջնորդություններ, ինքնաբացարկներ, գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու միջնորդություններ են ներկայացնում։ Ես ուզում եմ ասել, որ Քոչարյանի փաստաբանների բախտը ոչ մեկս չունենք՝ նրանք գնացել ընկել են դրախտ։ Այսինքն՝ ինչքան երկարի, ձգձգվի դատաքննությունը, այնքան նրանց ստացած գումարները կշատանա։ Նրանք երբեք չեն ուզի, որ գործը մտնի դատական փուլ։ Հենց գործը մտնի դատական փուլ և ավարտ ունենա, նրանք սոված կմնան։ Նրանք երբեք չեն ուզի, որ արագընթաց ձևով գնա դատավարությունը, կցանկանան, որ անընդհատ ձգձգվի այս դատական պրոցեսը, որպեսզի և՛ դրսում կանգնած աջակիցները, և՛ իրենք ստանան աշխատավարձ»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում