Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նոր փուլ արցախյան հարցում. երկրորդ հնարավորությունը

Եվ այսպես, Ադրբեջանում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն, որն ինքնին ամենևին ուշադրության արժանի չէր լինի, եթե չդիտարկվեր որպես նախագահի հնարավոր փոփոխության շեմ և չկրեր այդպիսի զարգացման որոշակի նշաններ: Հակառակ պարագայում, խորհրդարանի փոփոխությունը Բաքվում թերևս չարժեր արժանացնել մեծ ուշադրության: Սա նշանակում է, որ արցախյան հարցում առնվազն մի քանի ամիս մենք ունենալու ենք «ադապտացիոն» նոր ժամանակաշրջան: Խոսքը միայն խորհրդարանի արտահերթ ընտրության և ձևավորման մասին չէ, այլ հնարավոր այդ իշխանափոխության կամ նախագահի փոփոխության ավելի լայն գործընթացի:

Օրերս կառավարությունում ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի քննարկմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը պետք է անցնի արդեն տարբեր ոլորտներում ռազմավարական մշակումների, ռազմավարությունների իրականացման, քանի որ անցումային փուլի խնդիրները, այդ թվում՝ արտաքին հիմնական հարցերն ու արցախյան բանակցային գործընթացի հետ կապված դիրքավորումները, հաջողվել է լուծել: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի այդ խոսքում էլ արձանագրվում է այն, այսպես ասած, ժամանակային դադարը, որ նախանշվում է արցախյան հարցում, և վերջին տարիներին աստիճանաբար թեժացած գործընթացը կարծես թե գնում է որոշակի սառեցման:

Իհարկե, ժամանակակից աշխարհում չափազանց հեղհեղուկ կարող են լինել այդօրինակ եզրահանգումները, և ընդհանրապես որևէ զարգացման շուրջ գնահատականները, քանի որ իրավիճակը փոխվում է շատ արագ և շատ կտրուկ, սակայն նշմարվող տենդենց առկա է: Դա չի նշանակում, որ չպետք է պատրաստ լինել որևէ շրջադարձի, սակայն առանցքային հունը, կարծես թե, որոշակիորեն գծվում է: Որևէ կողմ գործնականում չի հրաժարվելու իր շահերից և խնդիրներից, թե հակամարտող, թե նաև միջնորդ կողմերի մասին է խոսքը, կամ ոչ ֆորմալ ներգրավվածություն ունեցող առանցքային կենտրոնների մասին, բայց դրանց սպասարկումը կարող է մտնել որոշակի «սառըպատերազմյան» փուլ, երբ պայքարը կտեղափոխվի քաղաքական, տնտեսական դիրքային հարթություն: Մեծ հաշվով, կարծես թե ցիկլ է փակվում՝ արցախյան հաղթանակից հետո անցած քառորդդարյա մի ցիկլ, և իրավիճակը վերադառնում է «ելման դիրք», այսինքն՝ տնտեսական և քաղաքական մրցակցության, քաղաքակրթական մրցակցության դիրք:

Երբ իրավիճակը քառորդ դար առաջ պատերազմից հետո կանգ առավ այդ դիրքում, պատերազմ հաղթած հայկական կողմը հետագա տարիներին գործնականում պարտվեց տնտեսա-քաղաքական ասպեկտով, ինչն էլ հանգեցրեց հետո արդեն ռազմական էսկալացիայի և լուրջ բարդությունների:

Ներկայումս Հայաստանը ունի մեկնարկային առանձնահատուկ պայմաններ, որոշակի դիրքային առավելություն, սակայն անկախ ամեն ինչից՝ Հայաստանը չունի սառը մրցակցության երկրորդ փուլն էլ, մեծ հաշվով, տանուլ տալու կամ հետ մնալու հնարավորություն, որովհետև ամեն հաջորդ նոր փուլ կարող է տրվել ավելի ու ավելի ծանր կորուստների գնով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում