«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 4 ֆրանսիացի լրագրողները հայտնաբերվել են Թուրքիայի սահմանին:
Ինչպես հայտնել է CNN Turk-ը, լրագրողները հայտնաբերվել են սահմանամերձ Ակչակալե քաղաքի շրջանում:
Ներկայում լրագրողները տեղափոխվել են անվտանգ վայր, նրանց վիճակը լավ է:
«Մեծ թեթևությամբ իմացա 4 ֆրանսիացի լրագրողների ազատ արձակման մասին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը AFP-ի հետ զրույցում:
Օլանդի խոսքով՝ ԶԼՄ-ների աշխատակիցները «լավ են, չնայած այն ծանր պայմաններին, որոնցում նրանք պահվել են գերության մեջ»: «Արդեն մոտ ժամանակներս նրանք կվերադառնան հայրենիք»,- հավելել է Օլանդը:
Լրագրողները պատանդ էին վերցվել 2013-ի հունիսին Հալեպում:








































