Միլանի «Ինտեր»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` երկու ակումբներն արդեն բանակցություններ են վարում: Ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ ցանկանում է խաղաժամանակ ստանալ: «Արքայական ակումբ»-ը պատրաստ է բաց թողնել Մորատային, բայց եթե 20 մլն եվրո ստանա նրա տրանսֆերի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան 18 հանդիպում է անցկացրել ազգային առաջնության շրջանակներում և 6 գոլ խփել: Հիմնական կազմում նա խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ:











































