Գերագույն ռադայի կողմից պարտականությունների կատարումից հեռացված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այս ամբողջ ժամանակ եղել է Սոչիում: Այս մասին գրում է «Ռուսկիյ պիոները»:
«Մենք կարող ենք հայտնել, որ Ուկրաինայի նախկին նախագահն այս ողջ ընթացքում եղել է Սոչիում, այլ ոչ թե Բարվիխում, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, և ապրել քիչ թե շատ սպորտային պայմաններում: Սոչիում նա դիտել է ինչպես Օլիմպիական, այնպես էլ Պարաօլիմպիկ խաղերը, սակայն՝ հեռուստացույցով»,- գրում է պարբերականը:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Յանուկովիչը Սուրբ Զատկին Ուկրաինա կվերադառնա: Յանուկովիչի՝ Դոնեցկ վերադարձի մասին հայտնել էր Regnum-ը՝ հղում անելով Ուկրաինայում Լեհաստանի դեսպանատան աղբյուրին:











































