Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Գազի գինը՝ քաղաքական գործիք. Ռուսաստանից Հայաստանի գազային կախվածությունը կխորանա՞

«Քանի դեռ Հայաստանը չի լուծել ռուսական «Գազպրոմի» մենաշնորհից ազատվելու հարցը և այլընտրանքներ չի ստեղծել, ապա այդ լծակը Դամոկլյան սրի նման կախված է լինելու Հայաստանի գլխին։ Դա մինչև 2043 թիվն արձանագրված է 2013 թվականի գազին ստրկացուցիչ պայմանագրով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցին։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության «Պաշտպանություն և անվտանգություն» ծրագիրը հրապարակել է «Կոռուպցիան որպես պետական կառավարման հմտություն․ կոռուպցիոն գործելակերպը որպես արտաքին քաղաքականության գործիք» վերնագրով զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվում նաև Ռուսաստանից Հայաստանի գազային կախվածության խնդրին։ «Հայաստանի խոցելիությունը պայմանավորված է ռազմավարական կախվածության, մրցակցող միջազգային առաջնահերթությունների և կոռուպցիոն ռիսկերի համադրությամբ։ Երկար ժամանակ է, ինչ Հայաստանը կախված է Ռուսաստանից երկու ռազմավարական նշանակության ապրանքների՝ էներգետիկ ռեսուրսների և զինամթերքի պատճառով։ Սկսած 1997-ից՝ Հայաստանը գազ է ստացել «Հայռուսգազարդից», որը ռուսական պետական «Գազպրոմ» և հայկական պետական «Հայգազարդ» ընկերությունների կողմից հիմնված համատեղ ձեռնարկություն է։ Ժամանակի ընթացքում պետությունը «Հայռուսգազարդի» իր մասնաբաժինները փոխանցեց «Գազպրոմին», որի դիմաց «Գազպրոմը» պետք է զարգացներ Հայաստանի գազային ցանցը։ Արդյունքում առաջացավ Հայաստանի գազամատակարարման փաստացի մենաշնորհացում, ինչը սկիզբ դրեց կոռուպցիոն բազմաթիվ մեղադրանքների: Ռուսական գազից կախվածությունը և այս հարաբերություններն առաջացրել են բազմաթիվ անհամաձայնություններ, շարունակվել են նաև կոռուպցիայի շուրջ մեղադրանքները»,- գրված է զեկույցում։ Հաջորդիվ խոսք է գնում գազի գնից կախված արդեն քաղաքական զարգացումներով և նշվում, որ 2013-ին Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին հենց գազի գնի հնարավոր բարձրացումը կանխելու համար. «2013-ին «Հայռուսգազարդը» պաշտոնապես դարձավ «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն, երբ վերջինս, զրո ծախս կատարելով, ձեռք բերեց Հայաստանին պատկանող վերջին 20% մասնաբաժինը։ Սա գովազդվեց որպես «արտոնյալ» գնով նախկինում ստացված գազի դիմաց կուտակված պարտքերի մարում։ Չնայած խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բազմաթիվ պահանջներին՝ որևէ մանրամասն հաշվարկ չներկայացվեց կուտակված պարտքի վերաբերյալ։ Միաժամանակ, «Գազպրոմի» համար երաշխավորվեց ոչ միայն Հայաստանին մինչև 2043-ը գազ մատակարարելու մենաշնորհ, այլև Հայաստանի տարածքով Վրաստանին և Իրանին էլեկտրաէներգիա արտահանելու իրավունք։ Այս փոփոխությունները համընկան եվրոպական ինտեգրացումից Հայաստանի քաղաքական հետագծի հեռացմանը, և երկիրն ավելի շատ ուղղվեց դեպի Եվրասիական տնտեսական միությունը։

Կառավարության երեք նախկին անդամները՝ էկոնոմիկայի, էներգետիկայի և ֆինանսների նախարարները, պնդեցին, որ եթե Հայաստանն այդ կերպ չվարվեր, ապա «Գազպրոմը» գազի սակագինը նշանակալիորեն կբարձրացներ։ Այլ կերպ ասած՝ հասկանալի է, որ գազի սակագինը հնարավոր է չարաշահվեր Հայաստանին եվրոպական ասոցացման ճանապարհից հետ պահելու նպատակով»։

Ըստ զեկույցի, ինչպես և Ուկրաինայի դեպքում, Հայաստանի ռազմավարական կախվածությունը Ռուսաստանից, որը խորացավ «Գազպրոմի» կողմից «Հայռուսգազարդի» ձեռքբերմամբ, էլ ավելի բարդացավ` պայմանավորված ռուսական և հայկական ինստիտուտների և քաղաքական գործիչների միջև կապերով։ Մասնավորապես մատնանշվում է այն հանգամանքը, որ 2011-2016 թթ.-ին «Գազպրոմբանկի» փոխնախագահ Կարեն Կարապետյանը 2016-ի սեպտեմբերին նշանակվեց Հայաստանի վարչապետ, որից անմիջապես հետո «Գազպրոմ Արմենիան» (100% բաժնեմասն այժմ պատկանում է «Գազպրոմին») համաձայնվեց գազի սակագինը վերջնական սպառողների համար նվազեցնել 10%-ով՝ առանց բերելու դրա համար որևէ տնտեսական հիմնավորում կամ մատնացույց անելու գնագոյացման վրա ազդող գործոնների որևէ նյութական փոփոխություն։ Համաձայնագիրը նաև թույլ էր տալիս «Գազպրոմին» ավելի ուշ նորից վերադառնալ բարձր սակագներին և փոխհատուցում խնդրել ժամանակավոր ցածր սակագների արդյունքում չստացված եկամուտների համար՝ այդպիսով ստեղծելով ազդեցության հզոր լծակ։

Քաղաքագետի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում կա երկու տարբերակ. կամ Հայաստանը պետք է առանձին, սեփական գազային ցանցը ստեղծի իր ենթակառուցվածքներով, կամ էլ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի 2013 թվականի գազային պայմանագիրը։ «Երկու տարբերակներն էլ հնարավոր են և, միևնույն ժամանակ, անհնար։ Առաջինը շատ ծախսատար է, իսկ երկրորդի դեպքում Հայաստանի իշխանությունները լուրջ բախում կունենան Ռուսաստանի իշխանությունների հետ, որովհետև դա կնշանակի ուղիղ դիմակայություն ՌԴ իշխանությունների հետ։

Երկուսն էլ բարդ տարբերակներ են, բայց եթե մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, ապա պետք է գնանք ցավոտ և շատ դժվարին լուծումների»,- ընդգծեց Վարդանյանը։

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն աշխատում վերը թվարկված տարբերակներից և ոչ մեկի ուղղությամբ, դրան զուգահեռ էլ առաջիկա գարնանը կանխատեսվում է գազի գնի բարձրացում, ասել է թե՝ Ռուսաստանից առկա կախվածության խորացում, ինչ նոր վտանգներ կարող են առաջ գալ կախվածության խորացումից, պատասխանեց. «Հայաստանի իշխանությունները ընտրել են երրորդ տարբերակ՝ բանակցում են Ռուսաստանի իշխանությունների հետ, որպեսզի գազը չթանկանա։ Բայց սա ժամանակավոր լուծում է։ Միշտ չէ, որ կհաջողվի ՌԴ-ի հետ համաձայնության գալ այդ հարցում։ Բացի դրանից՝ դեռ պարզ չէ, թե մենք ինչ ենք տալու Ռուսաստանին դրա դիմաց։ Այս տարբերակը խախուտ է։ Այն կարող է ամեն վայրկյան ձախողվել։ Գազը միշտ էլ Ռուսաստանի ձեռքին եղել է քաղաքական գործիք։ Իրենք չեն էլ թաքցնում, որ գազը գործիք է այլ երկրների հետ հարաբերություններում»։

Անդրադառնալով իրանական գազի հնարավոր այլընտրանք լինելուն, քաղաքագետը նկատեց, որ այնպես չէ, որ իրանական կողմը Հայաստանին շահեկան առաջարկներ է անում։ Իրանցիների հետ էլ է շատ բարդ բանակցելը. «Միակ տարբերակը, ըստ իս, «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն է, որով կարող ենք իրանական կողմին հոսանք տալ։ Ծրագիրը այս տարիներին բավական հաջող գործարկվել է, երկու կողմերն էլ գոհ են և ցանկություն են հայտնել խորացնել համագործակցությունը։ Դա հնարավոր է նաև այն պատճառով, որ Իրան-Հայաստան գազամուղը օգտագործվում է իր հնարավորությունների 20 տոկոսի չափով»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև հաջորդ տարվա գարուն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս խոսել էր մինչև գարում գազի գնի չթանկանալու մասին, սակայն փորձագիտական հանրությունը գազի գնի բարձրացումը 20 տոկոսի չափով անխուսափելի է համարում։ Դրանով էլ ավելի կընդգծվի Ռուսաստանից Հայաստանի գազային կախվածությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում