Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Եթե փոխվարչապետը մի բան է խոսում, պետք է կարողանա ապացուցել. Բնապահպանները հնարավոր է նաև դրամական փոխհատուցման պահանջ ներկայացնեն

15 բնապահպան դատի է տվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և դատարանից պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները։

Նրանք դատարանից պահանջում են պարտավորեցնել Տիգրան Ավինյանին հերքել Թբիլիսիում հոկտեմբերի 22-ին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը։ Իսկ Ավինյանն այդ օրը ասել էր, որ Ամուլսարի դեմ իրականացվող արշավը միանշանակ չէ, և այդ մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք կապված են գործող հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում ներկայումս Ամուլսարի դեմ արշավում։

Բնապահպանները մինչ դատարան դիմելը հարցում են իրականացրել Ավինյանի գրասենյակից՝ խնդրելով անուններ նշել, սակայն փոխվարչապետի գրասենյակից հրաժարվել են լրացուցիչ մեկնաբանություններ տալ։

Հայցադիմումի հեղինակ 15 բնապահպաններից՝ մասնագիտությամբ լրագրող Թեհմինե Ենոքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս պրոցեսը շատ կարևոր են համարում նրա համար, որ Ավինյանը գա դատարան և բացատրություն տա իր արած հայտարարության համար՝ ում է նկատի ունեցել՝ իրե՞նց, թե՞ ուրիշին։ Եթե իրենց, ապա պետք է ապացույցներ ներկայացնի:

«Բացի դրանից, մենք սա կարևոր նախադեպ ենք դիտարկում, որ պաշտոնյաները իրենց հանրային խոսքի նկատմամբ ունենան պատասխանատվություն և առանց այդ զգացողության հրապարակային հայտարարություններ չանեն, քանի որ ցանկացած պահի, ցանկացած հայտարարության համար կարող են հայտնվել դատարանում։ Կոնկրետ այս դեպքում մենք հնարավորություն ենք տվել պարոն Ավինյանին պարզաբանելու։ Կոնկրետ ես գրավոր դիմել եմ պարոն Ավինյանին, հարցրել եմ, թե արդյոք նա ի՞նձ է նկատի ունեցել, թե՞ ոչ, բայց կոնկրետ նամակ չեմ ստացել։ Նույնաբովանդակ նամակ են գրել նաև Լևոն Գալստյանն ու Աննա Շահնազարյանը, և պարոն Ավինյանը նշել է, որ որևէ ավելացնելու բան չունի, քան ասվածն է։ Հետևաբար մենք փոխվարչապետին հնարավորություն ենք տվել պարզաբանումներ ներկայացնելու, որի իրավունքից նա չի օգտվել։ Թող գա դատարանում պարզաբանումներ ներկայացնի»,- ասաց Ենոքյանը։

Բնապահպան լրագրողը նշեց, որ այս հայցադիմումի նպատակը միայն իրենց՝ անձի վերաբերյալ տեղեկությունը ճշտել-չճշտելը չէ, իրենք առհասարակ ցանկանում են, որ հստակություն մտնի այն հարցում, թե արդյոք Ամուլսարի համար պայքարող բնապահպանները որևէ տեղից ֆինանսավորվո՞ւմ են, թե՞ ոչ: «Միգուցե իսկապես ինչ-որ մարդիկ կան, որ իսկապես փող են ստանում։ Մեզ էլ է շատ հետաքրքիր։ Եթե մեզ նկատի ունեցած չի լինի, ենթադրենք, ապա թող դատախազությունը փոխվարչապետի հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում և պարզի, թե ովքեր են փող ստանում և ումից։ Մենք ուզում ենք, որ հստակություն մտնի։ Մեր հայցադիմումի առաջնային նպատակը հենց դա է։ Բացի դրանից, փոխվարչապետի կողմից մեկ անգամ չէ, որ նման հայտարարություն արվել է։ Անգամ վարչապետն է նման հայտարարություն արել, բայց փակ հանդիպման շրջանակներում, օգոստոսի 19-ին։ Ես ենթադրում եմ, որ այդ կարգի տեղեկատվությունը հենց փոխվարչապետի կամ «Լիդիանի» կողմից է մատուցվում վարչապետին։ Հետևաբար շատ կարևոր է, որ այդ պնդումը ապացուցվի»,- ասաց Ենոքյանը։

Մեր դիտարկմանը՝ առհասարակ բացառո՞ւմ է, որ այս պայքարում որևէ մեկը հնարավոր է այլ դրդապատճառից ելնելով մասնակցի Ամուլսարի պայքարին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամուլսարի խնդրին հիմնական հնչեղություն տվածները առաջինը տեղացիներն են, հետո բնապահպանները, տարբեր խմբեր՝ փորձագիտական շրջանակներից։ Այդ գումարները, որոնք եթե անգամ հավաքվել են, ամբողջը թափանցիկ ներկայացվել է։ Մենք դրամահավաքներ ենք արել աշխարհի տարբեր ծայրերից, ամբողջը՝ կոպեկ-կոպեկ, գրված է։ Իսկ տեղացիները, ովքեր 1 տարի 7 ամիս է՝ ճանապարհ են փակել, պարտքով առևտուր են անում, դրամահավաքից հետո տանում են գյուղի խանութի պարտքերն են փակում։ Այնպես որ, դրամահավաքները բոլորի աչքի առաջ են լինում։ Այնպես որ, պարոն փոխվարչապետը դա նկատի չի ունեցել։ Նա ակնարկել է այլ մրցակցային ընկերությունների։ Մենք ենթադրում ենք, թե նա ում է նկատի ունեցել, բայց չենք պարզաբանի»,- ասաց Ենոքյանը։

Լրագրողն ասաց՝ դատարանի կողմից գործը վարույթ ընդունվելուց հետո հնարավոր է նաև դրամական փոխհատուցման պահանջ ներկայացնեն դատարան։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում