Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Պուտինը վառե՞ց Մեհրիբան Ալիևայի լույսը

Ադրբեջանում իշխող կուսակցությունը հայտարարել է, որ գնում է խորհրդարանի լուծարման, քանի որ ներկայիս խորհրդարանը չի համապատասխանում նախագահի վարած քաղաքականությանը:

Այն, որ Ադրբեջանում վերջին ամիսներին խմորվում էին ներքին բավականին թեժ գործընթացներ, առերևույթ վերահսկելիության և կառավարելիության շրջանակում, տեսանելի էին արդեն անզեն աչքով: Ադրբեջանում, իհարկե, խորհրդարանը, այսպես ասած, ավելի շատ դեկոր է, քանի որ այդ երկիրը բառի թե՛ բուն, թե՛ ֆորմալ իմաստով նախագահական կառավարմամբ երկիր է կամ, այսպես ասած, միապետական, որտեղ իշխողը մեկ ընտանիք է՝ իշխանության փոխանցման ժառանգական ավանդույթով: Հայր Ալիևից իշխանությունը փոխանցվեց որդի Ալիևին: Որդի Ալիևը կանգնած է այն կա՛մ «թոռ» Ալիևին փոխանցելու, կա՛մ հարս Ալիևային փոխանցելու իրողության առաջ, ամենայն հավանականությամբ: Այստեղ մեծ է հավանականությունը, որ փոխանցումը կկատարվի հարս Ալիևային, քանի որ որդին նոր է ավարտում ծառայությունը և փոքր-ինչ խնդրահարույց է նրան իշխանություն փոխանցելը, դեռ պետք է հասունանա:

Բայց հարց է առաջանում նաև, թե ինչո՞ւ փոխանցել իշխանությունը հարս Ալիևային, ինչո՞ւ Իլհամ Ալիևը չի սպասի: Կարող է իհարկե սպասել, պարզապես թե՛ ներքին, թե՛ արտաքին իրավիճակը՝ աշխարհաքաղաքականից մինչև սոցիալ-տնտեսական, նրան կարող է դնել ցայտնոտի առաջ, և հնարավոր է, որ դրանից խուսափելու նպատակով դիտարկվում է իշխանությունը Մեհրիբան Ալիևային փոխանցելու հարցը: Ընդ որում, հետաքրքիր է այն, որ խորհրդարանը ցրելու մասին որոշումը հայտարարվում է Մոսկվայից Իլհամ Ալիևայի վերադարձից հետո, ուր նա մեկնել էր պաշտոնական այցով:

Այն, որ դա Ալիևայի քաղաքական շնորհանդեսն էր, ակնառու էր ոչ միայն այցի ֆորմատից՝ այդ շրջանակում նաև Պուտինի հետ հանդիպումից, այլ նաև այն հանգամանքից, որ Ալիևան ծավալուն հարցազրույց տվեց հայտնի հեռուստալրագրող Գուսմանին: Միաժամանակ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք, որ Ադրբեջանում խորհրդարանի լուծարման մասին հայտարարվում է այդ երկիր ԵԱՀԿ գործող նախագահի՝ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլան Լայչակի այցին զուգահեռ: Սա ևս վկայում է, որ Ադրբեջանը հայտնվել է ներքին ու արտաքին բազմաբնույթ մոնոլորտային ճնշման տակ: Ի վերջո հետաքրքիր է, որ նախօրեին Բաքվում իր գործունեությունը դադարեցնելու մասին էր հայտարարել աշխարհահռչակ «Էյրբաս» եվրոպական ավիաընկերությունը: Եվ նույն օրն էլ Իլհամ Ալիևը Բաքվի պետհամալսարանի հարյուրամյակի առիթով ելույթում խոսել էր եվրոպական և ադրբեջանական արժեհամակարգերի անհամադրելիության և ինտեգրացիայի վտանգավորության մասին:

Այդ ամենով հանդերձ՝ իհարկե հարց է առաջանում, թե ինչո՞ւ փոխել խորհրդարանը, եթե այն ավելի շատ դեկոր է: Բանն այն է, որ քաղաքական ազդեցության իմաստով այն դեկոր է և չի արտահայտում հանրության պատկերը, բայց ավտորիտար կամ խանական համակարգերում խորհրդարանները արտահայտում են իշխող համակարգում առկա պատկերը, ուժերի հարաբերակցությունը: Այլ կերպ ասած՝ փակ համակարգերում խորհրդարանները ներիշխանական յուրօրինակ փորձագիտական լաբորատորիաներ են այդ իմաստով: Ադրբեջանում փաստորեն սկսում են այդօրինակ փորձարկումը՝ թերևս տեսնելու համար, թե ինչպես կստացվի, ու ինչ կստացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում