Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Միայնությունն ինքնաոչնչացման ազդանշան է

Վարչապետ Փաշինյանն արդեն իսկ մասնագիտացել է գործընկերներին ու դաշնակիցներին գրողի ծոցը ուղարկելու ու հակառակորդներ ձեռք բերելու գործում։ Փաստացի չկա այնպիսի մի քաղաքական ուժ, որի հետ վարչապետը կարող է երկարաժամկետ և կառուցողական համագործակցություն նախաձեռնել, իսկ չկա, քանի որ Փաշինյանը հասցրել է բոլորի հետ փչացնել հարաբերությունները։ Բնականաբար, ՀՀԿ-ի և քոչարյանական ճամբարի հետ համագործակցությունը բացառված է, Վազգեն Մանուկյանի և «Վերնատան» մասին նույնիսկ խոսք գնալ չի կարող, քանի որ վերոհիշյալ բոլոր ուժերը ոչ միայն համագործակցության ցանկություն չունեն, այլ նաև ամեն ինչ անում են Փաշինյանի իշխանությունն ոչնչացնելու համար։

Բայց եթե ՀՀԿ-ի, քոչարյանական ճամբարի և մանուկյանական ծերակույտի հետ երկխոսության բացակայությունը օբյեկտիվ իրականության պարտադրանքն է, ապա ի՞նչն է խանգարում կայուն հարաբերություններ նախաձեռնել ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ։ Հասկանալի է, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի վերաբերյալ վերապահումները չափազանց շատ են, բայց, անկախ մեր վերաբերմունքից, քաղաքական այդ ուժերը գոյություն ունեն և բավականին մեծ ազդեցության կրող են։ Շատերը մտածում են, թե ինչ-որ մի պայծառ առավոտ իրենք արթնանալու են քնից և տեսնելու, որ Ծառուկյանն ու Դաշնակցությունն այլևս չկան, անհետացել են, և քաղաքական դաշտը վերջապես առողջացել է։ Ո՛չ, ընկերներ, այդպես չի լինում և չի էլ կարող լինել, անկախ մեր ճաշակից և քմահաճույքից, այդ երկու ուժերը կան և լինելու են։ Իսկ ի՞նչ անել այդ դեպքում, ավելի շուտ՝ ինչ չանել։ Նախ և առաջ անհրաժեշտ է երկխոսել և համագործակցության եզրեր գտնել ինչպես Դաշնակցության, այնպես էլ Ծառուկյանի հետ։ Բայց կառուցողական երկխոսության համար հստակ խաղի կանոններ են անհրաժեշտ, որոնք չկան։ Իսկ խաղի տրամաբանության չգոյությունը հանգեցնում է որոշումների և մոտեցումների անվերահսկելի ու տարերային հոսքի, ինչի արդյունքում էլ ո՛չ համագործակցություն կա և ո՛չ էլ երկխոսություն։ Ո՞րն է ավելի ձեռնտու՝ համագործակցել և համագործակցությամբ վերահսկելի դարձնել ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, թե՞ չմտածված քայլերի միջոցով նրանց մղել դեպի հակաիշխանական ճամբարի շարքերը՝ ձեռք բերելով նոր թշնամիներ։

Շատ ավելի բարդ է իրավիճակը ԼՀԿ-ի և ՀԱԿ-ի պարագայում։ Այս երկու քաղաքական ուժերը ՔՊ-ի բնական դաշնակիցներն են։ Դաշնակից ոչ թե իշխանության մի մասնիկը լինելու համատեքստում, այլ իրենց ընդդիմադիր կարգավիճակով։ Կարծես թե, առաջին հերթին հենց Փաշինյանի շահերից է բխում, որ այս երկուսը տիրապետող դիրքեր զբաղեցնեն քաղաքական համակարգում և այսպիսով հավասարակշռեն ու թուլացնեն ՀՀԿ-ի և քոչարյանական ճամբարի ազդեցությունն ու ներկայացվածությունը։

Բայց վարչապետը կարծես թե չի հասկանում իրերի այս դասավորությունն ու ամեն կերպ փորձում է ԼՀԿ-ից և ՀԱԿ-ից թշնամիներ կերտել։ Այսինքն՝ Փաշինյանը «Սասնա ծռերի» հետ կարողանում է լեզու գտնել, իսկ Մարուքյանի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ ո՛չ։ Իրավիճակն այս իսկապես զավեշտալի է, հատկապես ՀԱԿ-ի պարագայում, որը գրեթե բոլոր ճգնաժամային իրավիճակներում համերաշխություն է հայտնել կառավարության գործողություններին։

Կարծես թե կառավարող թիմը ախտահարվել է աստղային հիվանդությամբ, և չհիմնավորված ինքնասիրահարվածությունն այն աստիճանի է հասել, որ Փաշինյանն ու իր թիմակիցները այլևս չեն կարողանում ճշգրիտ գնահատել օբյեկտիվ իրականությունը։ Ներկայումս վարչապետը միայնակ է՝ շրջապատված կիսագրագետ և միջակ թիմակիցներով։ Ժողովրդական անընդհատ նվազող աջակցությունը դեռևս տաք է, ինչի հիմքի վրա էլ լիցքավորվում է կառավարող թիմի ինքնավստահ կեցվածքը։ Բայց իրականությունն օր օրի փոփոխվում է, իսկ քաղաքական համակարգը վերակազմավորման և վերակառուցման շրջափուլում է։ Ժողովրդական տաք աջակցությունն աստիճանաբար փոխակերպվում է սովորական ու սառը փոխհարաբերությունների, որտեղ գերակայող են խնդիրներն ու կոնֆլիկտները։ Եվ այս մեծ փոփոխությունների համատեքստում միայնակ Փաշինյանը մինչև ո՞ւր է փորձելու հասնել, երբ շրջապատված է անկարող չինովնիկներով, թշնամական ուժերով, հեռացած գործընկերներով և գրողի ծոցը ուղարկված դաշնակիցներով։

Ինչ-որ մի փուլում ժողովրդի լուռ համաձայնությամբ բոլոր այս ուժերը համերաշխություն են հայտնելու այն փաստի վերաբերյալ, որ Փաշինյանի պաշտոնավարումն արդեն իսկ արդարացված չէ, և նա չարիք է՝ բոլորին խանգարող և բոլորի հետ թշնամացած չարիք։ Պետք չի կարծել, թե բոլորը միավորվելու են ընդդեմ վարչապետի։ Ամենևին էլ պետք չի միավորվել, քանի որ քաղաքական խճճված բազումի մեջ միայնությունն արդեն իսկ ինքնաոչնչացման ազդանշան է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում