ԱՄՆ Բալթիմոր քաղաքում տեղի ունեցող երիտասարդական միջոցառման ժամանակ առաջին տիկին Մելանյա Թրամփին լսարանը դիմավորել է սուլոցներով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առաջին տիկնոջ թիմի լրագրողներին։
Հայտնի է դարձել, որ Դոնալդ Թրամփի կնոջը լավ չեն դիմավորել մինչև նրա ելույթը։ Բացի այդ, նրա հասցեին բացասական արտահայտություններ են հնչել ելույթի ընթացքում։ Սակայն փոքր թվով մասնակիցներ ողջունել են նրան։
«Ես չեմ կարող մեկ այլ միջոցառում հիշել, որտեղ նրան ավելի վատ են դիմավորել»,-ասել է լրագրողներից մեկը։