Արգենտինայում պատրաստել են աշխարհի ամենամեծ շոկոլադե բատոնը, որի երկարությունը 130 մ է, քաշը՝ 800 կգ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղական մամուլին: Սան-Կառլոս-դե-Բարիլոչե քաղաքում անցկացվող շոկոլադի ազգային տոնի շրջանակներում բատոնի պատրաստման համար ծախսվել է ընդամենը 20 րոպե: Դրա ստեղծմանը մասնակցել է 35 հրուշակագործ, որոնք հույս ունեն, որ իրենց գործը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Բատոնը կիսել են 23 հազար մասի և բաժանել հանդիսատեսին:
Տոնի շրջանակներում հրուշակագործները պատրաստել են նաև Զատկի հսկայական շոկոլադե ձու՝ 5 մ տրամագծով և 9 մ բարձրությամբ: Դրա պատրաստման համար օգտագործվել է ավելի քան 4 տոննա շոկոլադ:










































