Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր չէ վաճառել թիմի ավագ Ջոն Թերիի տրանսֆերը:
Daily Mirror-ի փոխանցմամբ՝ ակումբի ներկայացուցիչները նոր պայմանագիր են առաջարկել ֆուտբոլիստին: Այնուամենայնիվ, «Չելսի»-ն ցանկանում է նվազեցնել նրա՝ ներկայիս 150.000 ֆունտ շաբաթական աշխատավարձը:
33-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ. ամռանը:








































