Yahoo! ընկերության օպերացիոն տնօրեն Էնրիկե դե Կաստրոն աշխատանքից հեռացվել է՝ ստանալով 58 մլն դոլար ազատման նպաստ: Պայմանագրի համաձայն՝ Yahoo!-ից հեռանալուց հետո Կաստրոն պետք է ստանար 11 մլն դոլար և այն ակցիաների մի մասը, որոնց արժեքը նրա աշխատելու ժամանակահատվածում եռապատկվել է՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Կաստրոն պատասխանատու է եղել գովազդային բիզնեսի և ընկերության ռազմավարական զարգացման համար: Yahoo!-ի ղեկավար Մարիսա Մայերի կարծիքով՝ թոփ-մենեջերը չի կատարել իր վրա դրված պարտականությունները՝ ինչպես հարկն է:
Հաշվի առնելով Կաստրոյի աշխատելու կարճ ժամկետը՝ 15 ամիս, նրա ստացած գումարը ռեկորդային է կորպորացիայի պատմության մեջ:









































