Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը լուրջ փոփոխություններ է նախատեսում: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նախատեսում է 6-7 նոր ֆուտբոլիստներ հրավիրել, ինչպես նաև հրաժարվել գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի ծառայություններից, որի աշխատանքը ձախողված է համարում:
Ինչ վերաբերում է նորեկներին, ապա ակումբը մտադիր է հրավիրել 2 դարպասապահների, 2 կենտրոնական պաշտպանների, աջ պաշտպանի, հարձակվողական ոճի կիսապաշտպանի և հարձակվողի:
Հիշեցնենք, որ մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների տրանսֆերների կանոնակարգը խախտելու համար ՈւԵՖԱ-ն «Բարսելոնա»-ին 1 տարով զրկել է տրանսֆերների իրավունքից, բայց ակումբը բողոքարկել է որոշումը և հուսով է, որ ցանկալի արդյունքի կհասնի:









































