Առաջիկա օրերին հարավ-արևմուտքից սպասվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
«Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը դառնում է դրական՝ 0-ից բարձր։ Եթե առաջիկա գիշերը Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -5․․․-8 աստիճան, ապա արդեն նոյեմբերի 28-ի գիշերը ջերմաստիճանը կտատանվի +2․․․+4 աստիճանի սահմաններում։ Տեղումներ կանխատեսվում են միայն նոյեմբերի 28-ին՝ հատկապես լուսադեմին։ Մնացած օրերին հանրապետությունում գերակշռելու է փոփոխական ամպամածությամբ առանց տեղումների եղանակ»,-նշել է Գագիկ Սուրենյանը:











































