Audi 3 գերմանական ավտոմեքենան Նյու Յորքի միջազգային ավտոսրահում ճանաչվել է տարվա լավագույն ավտոմեքենա: Եզրափակչում այն շրջանցել է BMW 4 Series-ին և Mazda 3-ին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Որոշումն ընդունել է ժյուրին, որի կազմում էին ավտոմեքենաների մասին գրող 69 լրագրողներ՝ աշխարհի 22 երկրներից:
Համաձայն կանոնների՝ ժյուրիի անդամներն ընտրել են միայն այն ավտոմեքենաների շարքից, որոնք 2013-ին արտադրվել և վաճառվել են առնվազն երկու մայրցամաքներում:








































